Արցախում քաղաքացիները պահանջել են պատգամավորներից միանալ իրենց և գնալ դեպի օդանավակայան

Արցախում քաղաքացիները պահանջել են պատգամավորներից միանալ իրենց և գնալ դեպի օդանավակայան

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանի մոտ ակցիա իրակացնող քաղաքացիները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին՝ պահանջելով միանալ իրենց։ Ակցիայի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանը, դիմելով Թովմասյանին, խնդրել է պատգամավորների հետ միանալ իրենց, նստել ավտոմեքենան, գնալ օդանավակայան՝ հարցերը լուծելու, գրում է «Փաստինֆոն»։

«Եկել ենք, հասել Ձեր կողքը, տեսնում ենք՝ Դուք անգործության եք մատնված, ձեր գործը նպատակին չի հասնում, նախագահականում չի հասնում, մենք ժողովրդով հավաքվել ենք, դուք շատ սխալ եք ձեզ պահում։ Դեպուտատներին վերցրեք, գնանք՝ օդանավակայան»,- ասել է Պետրոսյանը։

Արձագանքելով, Թովմասյանն ասել է, որ նա իրեն շատ սխալ է պահում, ինքը՝ մեկ պատգամավոր, գալիս է։ Պետրոսյանն արձագանքել է, որ մենակ նրանով չէ, թող մնացածն էլ գան։

Դեկտեմբերի 28-ին մի խումբ արցախցիներ քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան: Ակցիայի նպատակը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումն էր և իրենց իրավունքները ներկայացնելը։ Սակայն հանդիպում է եղել Վոլկովի տեղակալի հետ։ Ակցիայի մասնակիցները գիշերել են օդանավակայանի տարածքում և հայտարարել են, որ չեն հեռանա մինչև հանդիպում չլինի Վոլկովի հետ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---