Արցախում 2 նախարար է նշանակվել![]() 29 դեկտեմբերի 2022 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Արցախում 2 նախարար է նշանակվել․ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել։ Սուրեն Գալստյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Հրանտ Սաֆարյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարար: ԱՀ նախագահը նաև հաստատել է կառավարության որոշումը՝ Սուրեն Գալստյանին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Սաֆարյանը մինչ նշանակումը զբաղեցնում էր ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը: Ավելի վաղ Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար: Նոյեմբերի վերջին 9 նախարար ազատվել է պաշտոնից։ ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |