HALO Trust-ը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ․ 100 աշխատակից ունի ԼՂ-ում![]() 6 հունվարի 2023 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ականազերծմամբ զբաղվող HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։ Լեռնային Ղարաբաղում այդ կազմակերպության մոտ 100 աշխատակից կա այժմ: Հայտարարության մեջ նշվում է, որ միջանցքը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի Լեռնային Ղարաբաղ։ «Այսօր Լեռնային Ղարաբաղում է գտնվում HALO Trust-ի մոտ 100 աշխատակից և կազմակերպությունը հետևում է նրանց համար սննդամթերքի և այլ ապրանքների հասանելիությանը»,- ասվում է գրառման մեջ։ Կազմակերպությունը հույս է հայտնել, որ խնդիրն արագ լուծում կգտնի և մշտական կապի մեջ է գործընկերների հետ՝ անհրաժեշտության դեպքում հումանիտար աջակցության համակարգման համար։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Մինչ օրս ճանապարհը չի բացվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |