Բալասանյանն ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից․ Նրան կփոխարինի Արարատ Մելքումյանը

Բալասանյանն ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից․ Նրան կփոխարինի Արարատ Մելքումյանը

PanARMENIAN.Net - Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։

Մելքումյանն իր հերթին ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Մելքումյանը որպես սպա ծառայել է Արցախի բանակում՝ հասնելով մինչև գնդապետի կոչման։ 2016 թվականին N զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ Արարատ Մելքումյանի գլխավորած ջոկատը կասեցրել է նախահարձակ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը: Ապրիլի 4-ին վիրավորվել է։ Պարգևատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, գրում է Արցախպրեսը։

44-օրյա պատերազմի ժամանակ Արարատ Մելքումյանն զբաղվել է հիմնականում Մարտունու շրջանի ինքնապաշտպանական հարցերով։ Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար 2020 թվականի նոյեմբերի 22-ին գնդապետ Մելքումյանին շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում:

Վիտալի Բալասանյանն ԱՀ ԱԽ քարտուղար էր նշանակվել 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերի 2-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---