ՀՀ կայցելի Ֆրանսիայի ԱԺ նախագահը![]() 9 հունվարի 2023 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն կայցելի Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Սուրբ ծննդյան տոների այս շրջանում չեմ դադարում մտածել հայերի մասին, որոնց ուղարկում եմ իմ հույսերն ու խաղաղության մաղթանքները։ Հաջորդ շաբաթ կայցելեմ Հայաստան»,- ասվում է հունվարի 7-ին հրապարակված գրառման մեջ։ ՀՀ այցելության ժամանակ Ֆրանսիայի ԱԺ նախագահին կուղեկցեն Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Վալերի Ռաբոն, Ժան Լուի Բուրլանժեն, Անն Ժենետը, Անն-Լորանս Պետելը։ Այցի նպատական է վերահաստատել Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |