Արցախի խանութները պետպահուստից շաքարավազ, ձեթ ու մակարոնեղեն են ստացել

Արցախի խանութները պետպահուստից շաքարավազ, ձեթ ու մակարոնեղեն են ստացել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում և Արցախի շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում:

ԱՀ գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացվում է նույն սկզբունքով ու գնով, հայտնում է Factor.am-ը։

Ապրանքատեսակների առաքումն ապահովող գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը քաղաքացիներին հորդորում է իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանվել է մինչև 15%-ի չափով վերադիր: Ավելի բարձր գնով վաճառած տնտեսվարողները կզրկվեն ապրանքի մատակարարումից:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---