ԵԱՀԿ գործող նախագահը Երևան ու Բաքու կայցելի․ Կոչ է արել «բոլոր կողմերին» թուլացնել լարվածությունը11 հունվարի 2023 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին և կոչ արել «բոլոր կողմերին» թուլացնել լարվածությունը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ մասնակցելու լարվածության նվազմանն ուղղված ջանքերին և հայտնել է, որ կայցելի Հայաստան և Ադրբեջան, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Օսմանին մտահոգություւն է հայտնել այն առնչությամբ, թե ինչպես է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակն ազդում քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա և կոչ է արել կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել։ ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը, որպես ԵԱՀԿ գործիքակազմի մի մաս, որոնք առանցքային տարրեր են «հողի վրա» առկա խնդիրները լուծելու համար։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |