Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը: Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունից: Պետք է ապահովվի տուժածների տեղաշարժի ազատությունը և տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը»,- ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---