Վարդանյանը՝ Փաշինյանի խոսքերի մասին․ Կառաջարկեմ՝ գալ և մեր կողմից տեսնել, թե ռուս խաղաղապահներն ինչ մեծ դեր են խաղում

Վարդանյանը՝ Փաշինյանի խոսքերի մասին․ Կառաջարկեմ՝ գալ և մեր կողմից տեսնել, թե ռուս խաղաղապահներն ինչ մեծ դեր են խաղում

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Երևան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ, պատասխանելով միջազգային լրատվամիջոցի հարցին, թե արդյո՞ք համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՌԴ խաղաղապահները վերջին շրջանում իրենց պարտականությունները չեն կատարում, ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը։

«Կառաջարկեմ, որ եթե այդպիսի կարծիք կա, գալ մեր կողքը կանգնել և մեր կողմից տեսնել, թե ռուս խաղաղապահներն ինչ մեծ դեր են խաղում՝ այսօրվա իրավիճակում։ Խոսքերն արժեքը կորցրել են։ Ռուս խաղաղապահների մոտ իսկապես ծանր իրավիճակ է, իհարկե, մենք կուզեինք, հնարավորությունը կա, որ ռուս խաղաղապահների մանդատն ավելի մեծ ու երկարաժամկետ լինի, որ ավելի մեծ անձնակազմ լիներ ներգրավված։ Իրենք չլինեին, մենք ընդհանրապես այսօր ավելի դժվար վիճակում կլինեինք»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Վարդանյանը հավելել է, որ ռուս խաղաղապահները պետք է Արցախում մնան, մնան՝ տասնյակ տարիներով, ապահովեն անվտանգությունն այս տարածաշրջանում։

«Դրսում ապրելով՝ գնահատելը շատ ավելի հեշտ է։ Մենք այստեղ տեսնում ենք իրենց, իրենց՝ ծանր վիճակում գտնվելու իրավիճակը։ Ամեն կերպ համագործակցում ենք, որ միասին գտնենք իրավիճակից դուրս գալու բանաձևը։ Դա միակ ճանապարհն է, որովհետև գնահատելով և ասելով, որ իրենք ինչ-որ վատ բան են անում, ոչ մի լավ բանի չենք հասնի, միայն կօգնենք Ադրբեջանին, որը երազում է, թե ռուս խաղաղապահները երբ են դուրս գալու, ինչը մենք չենք անելու, որովհետև ռուս խաղաղապահները պետք է այստեղ մնան, մնան՝ տասնյակ տարիներով, ապահովեն անվտանգությունն այս տարածաշրջանում»,- ընդգծել է Վարդանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, ասել է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության ներքո, և որևէ այլ սուբյեկտ այնտեղ չպետք է լինի:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---