ԶԼՄ. ՀՀ-ն ուզում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել![]() 13 հունվարի 2023 - 14:53 AMT PanARMENIAN.Net - IDRW պորտալը գրել է, որ Հայաստանը դիտարկում է հնդկական MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների գնման հարցը՝ նշելով, որ Երևանն այդկերպ ցանկանում է փոխարինել իր սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության «Պեչորա» Ս-125 զենիթահրթիռային համալիրները։ Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նշված համակարգերի գնման վերաբերյալ, Հնդկաստանն իր հերթին առաջարկել էր Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես տեղական արտադրանք են։ Բանն այն է, որ թեև MRSAM ԶՀՀ-ներն արտադրվում են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառված են Իսրայելից, հայտնում է Sputnik Արմենիան։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Նյու Դելին այդ սպառազինությունների արտահանման առումով սահմանափակումներ չունի։ Տվյալ գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից, մասնավորապես, նրա սպառազինության մեջ են Barak-8 ԶՀՀ-ները, նշում են հրապարակման հեղինակները։ 2022-ին հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երևանի և Նյու Դելիի միջև խոշոր ռազմատեխնիկական գործարքների մասին։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 250 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել, որի շրջանակներում հնդկական արտադրության Pinaka ՀԿՌՀ-ներ է պատվիրել։ Այնուհետև հրապարակումներ եղան ATAGS ինքնագնաց հաուբիցների գնման գործարքների մասին։ Հոկտեմբերին կայացավ նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի։ Պապիկյանը բանակցություններ է անցկացրել իր հնդիկ գործընկերոջ հետ, մասնակցել Defexpo 2022 պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Photo - Sputnik ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |