Փաթափության. Շատերն են դատապատել շրջափակումը՝ գործել է պետք

Փաթափության. Շատերն են դատապատել շրջափակումը՝ գործել է պետք

PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված վիճակին, գրել է, որ շատերն են դատապատել շրջափակումը, սակայն գործել է պետք։

«Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին: Շատերն են դատապատել շրջափակումը, սակայն գործել է պետք»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---