Գետառի վրա ջրամաքրման կայան կկառուցվի

Գետառի վրա ջրամաքրման կայան կկառուցվի

PanARMENIAN.Net - 2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ է ներկայացված և որ կառույցը լինելու է բացառիկ հնարավորություններով:

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---