ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ․ Բաքուն չի շփվի Վարդանյանի հետ17 հունվարի 2023 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ռովշան Սադըղբեյլին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել է, թե Բաքուն չի շփվի Ռուբեն Վարդանյանի հետ, հայտնում է «Ազատությունը»։ Սադըղբեյլին իր ելույթում կրկնել է պաշտոնական Բաքվի պնդումը, թե «Ադրբեջանը հետևողական և հաջող ջանքեր է գործադրել հայազգի բնակիչների հետ հարաբերություններ հաստատելու համար՝ դրանով իսկ լուծելով տարածաշրջանի ջրամատակարարման, տրանսպորտի և էներգամատակարարման հետ կապված կարևոր խնդիրներ»։ «Այդ կապերը անհրաժեշտ է ընդլայնել և շարունակել։ Այդուհանդերձ Ադրբեջանը շփումներ չի ունենա կասկածելի անձանց հետ՝ ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, որն Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան է ուղարկվել, որպեսզի խաթարի խաղաղաշինության փխրուն գործընթացը», - հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչին կհաջորդեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։ Այնուհետև ասվեց, որ ներքաղաքական իրավիճակն Արցախում զգալիորեն լիցքաթափվել է, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ չկա և չի կարելի նման բան թույլ տալ։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |