Լավրովը կոչ է արել Բայրամովին շուտափույթ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Լավրովը կոչ է արել Բայրամովին շուտափույթ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հունվարի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։

«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունն ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարութան մեջ ամրագրված պարամետրերի»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ՝ վերսկսելու համար աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային ուղղություններով, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---