ԱՀ ՄԻՊ․ Արժանապատիվ արցախցու համար նվաստացուցիչ է տրամադրվող օգնությունը շահարկելը

ԱՀ ՄԻՊ․ Արժանապատիվ արցախցու համար նվաստացուցիչ է տրամադրվող օգնությունը շահարկելը

PanARMENIAN.Net - ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփասնյանը, ողջունելով, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն օգնություն են տրամադրում հանրությանը՝ նաև հղի կանանց և երեխաներին, անընդունելի է համարել դրա շահարկումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։

Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ռուս խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքում կարճ տեսանյութ և լուսանկար էր տարածվել որտեղ խաղաղապահները երեխաներին մթերքով տոպրակներ են հանձնում՝ փոխանցելով «Հայեր, միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության օգնությունը։ Մարդասիրական ակցիան իրականացվել է Ստեփանակերտում։ Երեխաների դեմքերը հստակ տեսանելի են։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---