Այրվածքներ ստացած զինվորների առողջականում դրական դինամիկա կա

Այրվածքներ ստացած զինվորների առողջականում դրական դինամիկա կա

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու զինծառայողի մոտ դրական դինամիկա կա։ Այդ մասին ասել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Այս պահի դրությամբ դեռևս բուժումը շարունակում են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, եթե այս դրական դինամիկան շարունակվի, հնավոր է տեղափոխվեն հիվանդասենյակ»,- ասել է նա։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---