Քաջարանցի ցուցարարները փակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային տանող ճանապարհը

Քաջարանցի ցուցարարները փակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային  տանող ճանապարհը

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ի առավոտյան, ժամը 7։30-ից, մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցներն ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվել է, գրում է «Առավոտը»։

Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաև 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։

Նշվում է, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի, ազատվել էին քաղաքական դրդապատճառներով։

Ցուցարարների հետ հանդիպել է ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հինգ հոգանոց պատվիրակություն կազմել և հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։

«Մենք չենք բարձրանա, առավոտը 7-ից այստեղ սառում ենք, թող տաք կաբինետներից իջնեն մեր հարցերին պատասխանեն»,- ասել են ցուցարարները։

«Սա քաղաքական պայքար չէ, մենք դեմ չենք կառավարությանը կամ որեւէ քաղաքական պահանջ չենք դնում, մենք ուզում ենք մեր սոցիալական հարցերը լուծի կոմբինատի տնօրինությունը։ Պահանջները ներկայացրել էինք, արհամարհեցին, հիմա էլ քաղաքակիրթ ցույց ենք անում։ Հույս ունենք, որ այս անգամ չեն արհամարհի»,- նշել է ցույցի մասնակից, Քաջարանի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։

Ցուցարարները սպասում են և մտադիր են մինչև իրենց պահանջները չկատարվի՝ չդադարեցնեն ցույցը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---