Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

PanARMENIAN.Net - Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ է։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ»,– ասվում է հրամանագրում։

Ավելի վաղ մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակ էին տարածեել՝ անթույլատրելի համարելով Մնացական Մարտիրոսյանին Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելը, քանի որ վերջինս «ոչ բարեվարք դատավոր է»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---