Լավրով․ ՀՀ-ն երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանը, հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է

Լավրով․ ՀՀ-ն երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանը, հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրող Դմիտրի Կիսելյովին հարցազրույցում հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանը, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձել է», հայտնում է Factor.am-ը։

«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնելու: Անցյալ տարվա սեպտեմբերին բռնությունների աճից հետո երկու կողմից այնտեղ մոտ 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես Հայաստանից հարցում ստացանք ու գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ը փորձագետների հատուկ առաքելությամբ գնաց սահման և բերեց ՀԱՊԿ-ի տեղակայման պլան Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին»,-ասել է նա։

Այս պլանը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, բավականին վաղուց էր պատրաստվել, բայց հայկական կողմն ինքը չի շտապել այդ հարցում։ Արդյունքում՝ համապատասխան որոշման տեքստը պատրաստվել է երևանյան գագաթնաժողովում։ Սակայն հայ գործընկերները, Լավրովի խոսքով, ասել են, որ որոշումն ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե այն կտրականապես դատապարտի Ադրբեջանի գործողությունները։

«Այդ քայլին ոչ բոլորն էին պատրաստ գնալու։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում էին ինչ-որ մեկին պաշտպանել, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ։ Պարզապես ղարաբաղյան հակամարտության պատմությունը տասնամյակների խորքն է գնում։ Եվ երբ երկար տարիներ ՀՀ-ն օկուպացրել էր Ադրբեջանի 7 տարածքը, Ռուսաստանը տարբերակներ էր առաջարկում, որոնք դեռևս ՀՀ նախկին իշխանությունները ոչ այնքան դրական էին ընդունում, ցանկանալով պահել տարածքներ, որոնց երբեք չեն հավակնել։ Այստեղ, ամեն դեպքում, այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- ասել է Լավրովը։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---