ՌԴ ԱԳՆ. Առաջարկը սեղանին է՝ ՀԱՊԿ առաքելությունը կարող է ՀՀ-ում տեղակայվել 1-2 օրում

ՌԴ ԱԳՆ. Առաջարկը սեղանին է՝ ՀԱՊԿ առաքելությունը կարող է ՀՀ-ում տեղակայվել 1-2 օրում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ ակտուալ է, և եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, դա կարող է արվել մեկ-երկու օրվա ընթացքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցները դեռ շահագրգռված են այդ հարցում, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---