2022-ին ՀՀ է փոխանցվել $5.2 մլրդ, իսկ այստեղից արտերկիր՝ $2.6 մլրդ 2 փետրվարի 2023 - 16:00 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 5 մլրդ 190 մլն դոլար՝ միայն Ռուսաստանից ուղարկված գումարն աճել է 4 անգամ: Կենտրոնական բանկը հրապարակել է տրանսֆերտների տարեկան վիճակագրությունը, ըստ որի՝ միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն դոլար: 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ, ինչն աննախադեպ է Հայաստանի համար: Մինչև 2022-ը, առավել շատ դրամական փոխանցումներ կատարվել են 2013 թվականին՝ 2.3 մլրդ դոլար: Դրանից հետո այն տատանվել է՝ կրճատվելով ու ավելանալով, սակայն 2022 թվականի ցուցանիշին այն անգամ մոտ չի եղել, գրում է «Հետքը»։ Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2022-ի փոխանցումների 70%-ի աղբյուրը Ռուսաստանն է: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը իր կապիտալը տեղափոխում է այստեղ։ Նշվում է, որ բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Այդ գումարները մի կողմից աշխուժացրել են Հայաստանի տնտեսությունը, մյուս կողմից՝ բարձր գնաճի պատճառներից մեկը դարձել: Ինչպես արտասահմանից Հայաստան եկած գումարները, այնպես էլ Հայաստանից դուրս եկածները ներառում են և՛ ոչ առևտրային, և՛ առևտրային բնույթի տարատեսակ հոսքեր։ 2022 թվականին ֆիզիկական անձինք Հայաստանից արտասահման 2 մլրդ 607 մլն դոլար են փոխանցել բանկերի միջոցով: Այս գումարը նախորդ տարվա համեմատ աճել է 2.1 անգամ կամ 1 մլրդ 381 մլն դոլարով: Եթե գումարների ներհոսքի պարագայում հստակ է, որ այն աճել է Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին, ապա արտահոսքի պարագայում առայժմ հայտնի չէ, թե դա որ երկրների հաշվին է տեղի ունեցել: Նշվում է, որ 2022 թվականին դեպի Հայաստան փոխանցումների և Հայաստանից արտասահման փոխանցումների տարբերությունը կամ պարզապես՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 2 մլրդ 584 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ Պատվաստվելու համար կարելի է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ՀՀ–ում անցկացվել է դաշտային վարժանք՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ Այն աննախադեպ էր ՀՀ համար ինչպես ընդգրկված կառույցների քանակով, այնպես էլ ընդգրկման աշխարհագրությամբ Դեսպան․ ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել ՀՀ հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում Նա հավելել է, որ նոր տեխնոլոգիաներն իրենց աննախադեպ ուժով կարող են ոգևորել մարդկանց Fastex-ը կազմակերպել է WCIT-ի բացման համերգը․ Ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Ելութները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ պատկերներով |