2022-ին ռուսաստանցիների հոսքը ՀՀ ռեկորդային է եղել վերջին 5 տարում 4 փետրվարի 2023 - 13:33 AMT PanARMENIAN.Net - 2022-ին ռուսաստանցիների հոսքը ՀՀ, ինչպես նաև Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան և Մոնղոլիա ռեկորդային է եղել վերջին 5 տարվա կտրվածքով։ Այդ մասին գրում է Novaya Gazeta Europe-ը ՌԴ ԱԴԾ տվյալներին հղումով։ ՌԴ-ից մեկնումները ՀՀ մեկ տարում աճել են 76%-ով։ Ըստ «Մեդիազոնայի», որտեղ նույնպես վերլուծել են ՌԴ ԱԴԾ վիճակագրությունը, 2022-ին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 842,793 ՌԴ քաղաքացի, մինչդեռ 2021-ին մեկնել էր 477,881 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ ՌԴ-ից 2022-ին գրանցվել է սահմանի 24 մլն հատում։ Նշվում է, որ 2022-ին ՌԴ-ից Ռուսաստան ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան 2021-ին, սակայն, 2 անգամ ավելի քիչ, քան նախկին սովորական տարիներին, երբ չի եղել կովիդ ու պատերազմ։ Ըստ Novaya Gazeta Europe-ի, 2022-ին ռուսաստանցիները մեկնել են ՀՀ, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան և Մոնղոլիա 8․4 մլն անգսմ, ինչը 4․7 միլիոնով գերազանցում է 2021-ի տվյալները։ Ամենամեծ արտահոսքը գրանցվել է 2022-ի երրորդ եռամսյակում, երբ ՌԴ-ում զորակոչ հայտարարվեց, հուլիս-սեպտեմբերին ՌԴ հետ սահմանակից երկներ է մեկնել 3․5 մլն մարդ, իսկ հոկտեմբեր-դեկտեմբերին՝ ևս 2․1 մլն։ Մեկնումների քանակը Մոնղոլիա մեկ տարում աճել է 989%, Վրաստան՝ գրեթե 475%, Ղազախստան՝ 234%-ով, Տաջիկստան՝ 212%, Ուզբեկստան՝ 99%-ով։ Նշվում է նաև, որ նման աճը չի նշանակում, որ միլիոնավոր քաղաքացիներ մեկնել են ՌԴ-ից։ Մեկնողների մի մասը վերադառնում է, ոմանք կարող էին հատել սահմանը մի քանի անգամ՝ մեկնել առաջին ալիքի հետ, վերադառնալ ՌԴ փաստաթղթերի ետևից, կրկին մեկնել։ Այնուամենայնիվ ժողովրդագրության մասնագետներ Յուլիա Ֆլորինսկայան և Ալեքսեյ Ռակշան 2022-ի արտագաղթի ալիքը գնահատում են 400,000-800,000-ի սահմանում։ Նրանց գնահատմամբ, մեկնած ռուսաստանցիներից ավելի քան 100,000-ը մնացել է Վրաստանում, ևս 100,000-ը՝ Ղազախստանում, մոտ 40,000-ը՝ Հայաստանում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |