Առաջինը Հայաստանում. MyAmeria-ում գործարկվել է Visa Card Subscription-ը![]() 9 փետրվարի 2023 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում ավելացել է նոր գործառույթ` Visa Card Subscription, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս MyAmeria օգտատերերին տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը: MyAmeria-ի միջոցով հնարավոր է ցանկացած պահի դադարեցնել բաժանորդագրությունը կամ խմբագրել դադարեցման ժամանակահատվածը` 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս, մինչև գործողության ավարտը կամ պարզապես սահմանելով օրը: Ի դեպ, վճարումները կարելի է մեկ հպումով ցանկացած պահի վերաակտիվացնել։ Առայժմ գործառույթը հասանելի է միայն Ամերիաբանկի Visa քարտերի համար (այդ թվում` Visa Digital)։ Ամերիաբանկի նոր` MyAmeria բջջային հավելվածը թողարկվել է 2022 թվականին և նախատեսված է ֆիզիկական անձ հաճախորդների համար: Այն ունի մի շարք առավելություններ, նոր ու հարմարավետ դիզայն, չկրկնվող ու անընդհատ թարմացվող ֆունկցիաներ: Նախորդ տարի Ամերիաբանկն իր հաճախորդներին մատուցել է անակնկալ MyAmeria-ի օգտատերերի շրջանում խաղարկելով 18 ուղևորություն դեպի Կատար մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս տարի ամփոփվել է ևս մեկ խաղարկություն, որն անցկացվում էր Visa-ի հետ համատեղ, իսկ մրցանակը Volkswagen ID.4 էլեկտրամեքենա էր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |