Հայ փրկարարները Թուրքիայում ողջ մնացած 8-ամյա աղջկա են հանել փլատակներից![]() 11 փետրվարի 2023 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ավերիչ երկրաշարժի գոտում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարները թուրք փրկարարների հետ կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ «Հայաստանի փրկարարները ԱՖԱՏ-ի հետ 8 տարեկան աղջնակ մը ողջ դուրս հանեցին փլատակներեն։ Զորակցությունը կյանք է»,-ասվում է գրառման մեջ։ Փայլանը նաև տեսանյութ է հրապարակել։ ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |