«Անուշ» արտադրության աշխատանքը դադարեցվել է․ Հրդեհային անվտանգության խախտումներ կան![]() 14 փետրվարի 2023 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՔՏՀԱ տեսչական մարմինը «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊ ընկերության աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Վանթյան 61ա հասցեում գործող «Անուշ» տրիկոտաժի արտադրությունում տեսչական մարմնի կողմից հրդեհային անվտանգության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման համար 2022-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում կազմվել է համապատասխան արձանագրություն և հարուցված վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊԸ-ին պատկանող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |