Հայ փրկարարներն ավարտել են առաքելությունը Սիրիայում

Հայ փրկարարներն ավարտել են առաքելությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - Հալեպ ժամանած հայկական փրկարարական խումբն, ավարտելով իր առաքելությունը և վերադառնում է հայրենիք, հայտնում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին։

Փետրվարի 14-ին դեպի երկրաշարժից տուժած Սիրիա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է տեղափոխվել՝ ավելի քան 25 տոննա քաշով: Փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---