Սամվել Բաբայան․Չեմ հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից

Սամվել Բաբայան․Չեմ հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից

PanARMENIAN.Net - Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ չի հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից և կառավարման մոդելից։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ԱՀ սահմանադրական կարգավորումներն Արցախի սուբյեկտայնության հիմքում դրված ականներ են, որոնք այս ճգնաժամի պայմաններում շղթայական ռեակցիայով փոշիացնելու են Արցախի վերջին փշրանքները։

«Ուստի, կրկնում եմ՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։ Սա է հուշում պետական մտածողությունը։ Մնացածը մարդու իրավունքների, իշխանություն զավթելու և այլ պատճառաբանություններով նեղ անձնական շահեր են։

. Սթափ գնահատելով Արցախի անվտանգության ներկա և ապագա մարտահրավերները՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չեմ հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից, կառավարման մոդելից, նախագահի ընտրության կարգից և այլն։ Եվ թույլ չեմ տա, որ իմ անձը շահարկեն ներքաղաքական գզվռտոցներում։

. Մրցակիցներ չունեմ, այդ թվում՝ քաղաքական դաշտում։ Հետևապես՝ ինձ ամեն մեկին մրցակից դարձնելուց առաջ մտածեք՝ ես և նա մրցելու ի՞նչ ունենք։ Ես ինքնուրույն գործիչ եմ, ով իր ամբողջ գիտակցական կյանքը շարունակելու է մեկ նպատակ և շահ ունենալ՝ Հայկական Արցախ։ Այն ինչ ասում եմ, ապացուցել եմ դեռևս 1999-ին․ գիտակցաբար հետքայլ եմ արել՝ պետականությունը վեր դասելով քաղաքական շոուից։ Նույն եմ անում նաև այսօր»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել։ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:

2022-ի նոյեմբերի 23-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով։ Նման որոշման համար պատճառ էին հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները։ Նշվել էր, որ ԱՀ նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---