17 փետրվարի 2023 - 11:29 AMT
Ամերիկացի տիեզերագնացը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք կոնգրեսին՝ ՀՀ–ի դեմ ագրեսիայի պատճառով

Ամերիկացի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում կայանալիք Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին (IAC) ՀՀ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ինչո՞ւ է IAC-ն անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է և Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, դուք էլ, խնդրում եմ, վերանայեք ձեր որոշումը»,- ասվում է գրառման մեջ։

Ռեյզմանը նաև հղում է արել Եվրոպական խորհրդարանի անդրադարձին 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։ :

Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվելու է հոկտեմբերի 2-6-ը Բաքվում։