Էվանս. Վարդանյանը Բաքվում ընկալվում է որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ![]() 20 փետրվարի 2023 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը ԼՂ-ում և Ադրբեջանի արձագանքին՝ նշելով, որ Վարդանյանը Բաքվում ընկալվում է որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ։ Այդ մասին նա գրառում է կատարել է Twitter-ում։ Էվանսը մեկնաբանել է Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդման մասին գրառումները, որ Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի։ «Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն ընկալվում է Բաքվում որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ, որը կապեր ունի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում»,-գրել է Էվանսը մեկնաբանության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |