ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը վերականգնվել է

ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին՝ առավոտյան ժամը 08:00-ից, բոլոր ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը վերականգնվելու է, հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ Հայաստան ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---