Դատախազությունը պահանջել է Սեդրակյանից և ևս 3 անձից մոտ 11 մլրդ դրամի գույք բռնագանձել

Դատախազությունը պահանջել է Սեդրակյանից և ևս 3 անձից մոտ 11 մլրդ դրամի գույք բռնագանձել

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մ.Ս.-ից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք:

Մասնավորապես, Երևանում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռևս գնահատված չեն), ինչպես նաև ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք։

Բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---