Գալուզին․ ՌԴ-ն Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի պարամետրերի մասով իր նկատառումները![]() 23 փետրվարի 2023 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետևողական աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության պայմանգրի պարամետրերի մշակման գործում։ Նա հավելել է, որ Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ իր նկատառումները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանի միջնորդությունն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական և բովանդակալից երկխոսության ապահովմանը՝ փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով, որոնք հաշվի կառնեն երկու կողմերի շահերը։ Այդ նպատակով ՌԴ ԱԳ նախարարի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու (վերջին անգամ՝ փետրվարի 9-10-ը և 14-15-ը համապատասխանաբար): Մենք նաև մեր գործընկերներին ենք փոխանցել խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները»,- ասել է փոխնախարարը։ Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՌԴ նպատակային ջանքերի հիմքում 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների միջև շփումների զարգացում։ «Այդ քայլերի համախումբը պետք է հանգեցնի պայմանների ստեղծմանը տարածաշրջանում ամուր, կայուն և արդար խաղաղության հաստատման համար, որի արտացոլումը կլինի խաղաղության պայմանագիրը»,-ասել է նա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, փետրվարի 22-ի ճեպազրույցում փոխանցելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքը, ով Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում նախաձեռնել էր երկու երկրների ղեկավարների բանակցությունները, ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցություններում վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նա նաև ասել է, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է սպասվում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |