Shell-ը մարտից բենզալցակայանների ցանց կգործարկի ՀՀ-ում![]() 23 փետրվարի 2023 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը մուտք է գործում հայաստանյան շուկա։ Ընկերությունը 2023-ի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանց կգործարկի։ Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին, հայտնում է Investin.am-ը։ Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ աշխարհի խոշոր նավթագազային ընկերություններից մեկի հետ բանակցություններ են ընթանում։ Shell-ը բրիտանական նավթագազային միջազգային ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Shell-ը հանրային սահմանափակ ընկերություն է, որն առաջնային ցուցակում է Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) և երկրորդական` Ամստերդամի Euronext-ում և Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Big Oil-ի հիմնական բաղադրիչը՝ Shell-ը եկամտով աշխարհում երկրորդ խոշորագույն ներդրողներին պատկանող նավթագազային ընկերությունն է (ExxonMobil-ից հետո)։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |