ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին![]() 24 փետրվարի 2023 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ, որը նվիրված էր Ուկրաինայում պատերազմի մեկնարկի մեկ տարվան։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 7-ը, այդ թվում Ռուսաստանը, ինչպես նաև Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Մալին և Էրիթրեան։ ՀՀ-ից բացի ձեռնպահ է մնացել ևս 31 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, գրում է BBC-ն։ 13 երկիր ուղղակի չի մասնակցել քվեարկությանը, այդ թվում Ադրբեջանը։ Բանաձևի նախագիծը ներկայացրել էր Ուկրաինան, դաշնակիցների աջակցությամբ։ Փաստաթղթով պահանջվում է դուրս բերել ՌԴ զորքերն Ուկրաինայի ամբողջ տարածքից, դադարեցնել մարտական գործողությունները։ Փետրվարի 24-ին լրանում է ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ պատերամ սկսելու մեկ տարին։ Ըստ ՄԱԿ գնահատականի, առնվազն 7199 խաղաղ բնակիչ է զոհվել այդ ընթացքում, ավելի քան 13 մլն մարդ փախստական է դարձել կամ բռնի տեղահանված։ Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |