ԵՄ-ում հետաքննում են արտահանման կտրուկ աճը ՌԴ-ի հետ հարևան երկրներ, նաև՝ ՀՀ

ԵՄ-ում հետաքննում են արտահանման կտրուկ աճը ՌԴ-ի հետ հարևան երկրներ, նաև՝ ՀՀ

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պարզել է, որ կտրուկ աճել է արևմտյան երկրներում արտադրվող ապրանքների արտահանումը Թուրքիա, Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան և Կենտրոնական Ասիայի երկրներ՝ դեպի Ռուսաստան և Բելառուս արտահանման կտրուկ անկմանը զուգահեռ։

Նշվում է, որ բանկի տվյալներով, Թուրքիան, օրինակ, 2022-ի մայիսից-հուլիս 97% ավելացրել է արտահանումը Ռուսաստան 2017-2019թթ․ համեմատ, գրում է ՌԲԿ-ն։

ԵՄ-ում, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հետաքննում են արտահանման կտրուկ աճը ՌԴ հարևան երկրներ, նաև՝ Հայաստան։ Այդ մասին ասել է ԵՄ պատժամիջոցների գծով դեսպանորդ Դևիդ Օ'Սալիվանը։

«Մենք նկատում ենք առևտրային հոսքերի կտրուկ նվազում ԵՄ-ից դեպի ՌԴ և անսովոր աճ երրորդ երկրների հետ, հատկապես, այն երկրներ, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ հետ կամ գտնվում են հարևանությամբ»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ՌԴ հարևանների մոտ «անսպասելի շատ նոր պահանջներ առաջացան» և նշել՝ հարց է առաջանում, արդյոք այդ ներմուծված ապրանքների մի մասը չի հասնում ՌԴ։ Նա չի նշել կոնկրետ երկրներ, որոնց կասկածում են պատժամիջոցները շրջանցելու մեջ՝ հղում անելով անմեղության կանխավարկածին։

ԵՄ-ում դեռևս 2022-ի աշնանն էին մտահոգված դեպի ՌԴ սառնարանների, լվացքի մեքենաների և այլ էլեկտրական սարքերի արտահանումների կտրուկ աճի կապակցությամբ, քանի որ այդ սարքերի որոշ մասեր կարող են կրկնակի նշանակության լինել և օգտագործվել ռազմական նպատակով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---