Հաշմանդամության 3-րդ խմբում ընդգրկված զինծառայողները ֆինանսական աջակցություն կստանան28 փետրվարի 2023 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը քննարկել է կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից փոխվել է 3-րդի, որոշակի դրամային աջակցություն ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը: Փոխնախարարը նշել է, որ գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, հայտնում է Sputnik Արմենիան։ https://armeniasputnik.am/20230228/masnaki-pvopvokhutjamb-khndir-chi-lutsvum-vardanjanyzinhashmandamnerin-arnchvvogh-nakhagtsi-masin-56018376.html Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարեցվում են: Այս իրավիճակում հայտնվել է 114 շահառու, որոնց հաշմանդամության 2-րդ խումբը վերափորձարկման արդյունքում փոխվել է երրորդի։ Դա վերջիններիս մոտ դժգոհություն էր առաջացրել։ Միաժամանակ օրենքի դրույթները սահմանափակում են հիմնադրամի հնարավորությունները, քանի որ հիմնադրամի խորհուրդը կարող է որոշում կայացնել միայն մինչև 2017-ի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի հատուցման եղանակների և ժամկետների վերաբերյալ: «Նախագծով առաջարկվում է հիմնադրամի խորհրդին լիազորել իր սահմանած պայմաններում և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին: Անցումային շրջանի համար մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի ամբողջական կիրարկումը, դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, որոնք ունեցել են 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշանդամություն: Այսինքն՝ եղել են հիմնադրամի շահառու և վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ»,- ասել է Խաչատրյանը: Դրամական աջակցության չափն առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին՝ 75 հազար դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին և կամավորներին՝ 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին՝ 25 հազար դրամ: Այս չափերը սահմանվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակն և համապատասխան պարգևավճար: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկա փուլում դեմ է արտահայտվել այս փոփոխություններին, պատճառաբանելով, որ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը պետք է լիարժեք ներդրվի, ինչից հետո միայն այս օրենքում ամբողջական փոփոխություն պետք է արվի։ «Ես այն կարծիքին եմ, որ մասնակի փոփոխություններով մենք խնդիր չենք լուծում»,– ասել է Վարդանյանը։ Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր` Գեղամ Նազարյանն էլ բարկացել է և պահանջել, որպեսզի հաշմանդամություն ստացած զինծառայողներին փոխհատուցումն ամբողջ կյանքի համար տրվի։ Նախարարության տվյալներով՝ 2022-ի օգոստոսի 29-ի դրությամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հետևաբար հիմնադրամի շահառու: Ըստ նախարարության կանխատեսման՝ նման իրավիճակում կարող է հայտնվել ընդհանուր առմամբ մոտ 160 շահառու: Սպայական կազմի զինծառայողները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար, իսկ զինվորական միջին կենսաթոշակը կազմում է 38 հազար դրամ, արդյունքում հիմնադրամի առաջարկվող հատուցման հետ միասին նրանք կստանան մոտ 150 հազար դրամ՝ 2-րդ խմբի հատուցման 200 հազար դրամի դիմաց: Պայմանագրային, ենթասպայական և շարքային կազմերի կամավորագրվածները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար և միջինում 30 հազար դրամ զինվորական կենսաթոշակ, հատուցման առաջարկվող 50 հազար դրամ կենսաթոշակի հետ միասին կստանան 116 հազար՝ 150 հազար դրամի փոխարեն: Իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ստանում են 30 հազար կենսաթոշակ, 36 հազար դրամ պարգևավճար, առաջարկվող 25 հազար լրացուցիչ հատուցման հետ միասին կստանան 91 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն: «Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին առաջին ընթերցմանը կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 21–ը, ևս 6-ը ձեռնպահ էր։ Երկրորդ ընթերցումը կլինի նախագծի առաջին ընթերցումից 24 ժամ հետո։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |