Լավրովն ակնկալում է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ կհաստատվի28 փետրվարի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հույս է հայտնել, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը շուտով կկարողանա պայմանավորվել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի հաստատման մասին։ «Խոսել ենք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ բանակցային գործընթացի ընթացքի մասին։ Հուսով ենք, որ շուտով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները, որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի ղեկավարներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղում օգտագործման վերսկսման վերաբերյալ»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա նաև ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է հնարավորություն ընձեռել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ միջև ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ բանակցությունների համար։ «Մենք վերահաստատել ենք նման հանդիպումները շարունակելու հնարավորություն տալու մեր պատրաստակամությունը»,-ասել է նա։ Լավրովը հավելել է, որ ադրբեջանական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը նման ձևաչափով հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ։ «Հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, սակայն վերջնական համաձայնություն դեռ չի տվել»,-ասել է Լավրովը՝ նշելով, որ 2022-ի դեկտեմբերին «հայկական կողմը հայտնեց, որ չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը»։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին հրաժարվել էր Մոսկվայում Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպումից, քանի որ Ադրբեջանն արգելափակել էր ՀՀ-ն Արցախի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը մինչ օրս փակ է մնում։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |