ՀՀ և ՌԴ ՊՆ փոխնախարարները ռազմական և ռազմատեխնիկական գործակցության հարցեր են քննարկել

ՀՀ և ՌԴ ՊՆ փոխնախարարները ռազմական և ռազմատեխնիկական գործակցության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ․ քննարկվել են երկկողմ գործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկվել են նաև ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական գործակցության հարցեր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Փետրվարի 28-ին տեղի է ունեցած հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վիճակը»,-ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Կարեն Բրուտյանը և Ալեքսանդր Ֆոմինը հանդիպել էին նաև 2022-ի նոյեմբերին, քննարկել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---