Կոռնիձոր-Արցախ ճանապարհն ասֆալտապատվում է

Կոռնիձոր-Արցախ ճանապարհն ասֆալտապատվում է

PanARMENIAN.Net - AAB Construction ընկերությունն այս պահին իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ Մ12 Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ճանապարհի կմ 0+000-կմ 4+000 հատվածում:

Նշված հատվածն ունի ռազմավարական նշանակություն՝ որպես ՀՀ֊ԱՀ ճանապարհային հաղորդակցության կապի կարևոր գոտի:

Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը ՏԿԵՆ֊ի հետ կնքվել է 2022-ի օգոստոսին։

AAB Construction-ը, հանդիսանալով Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտի առաջատար, արդեն իսկ կատարել է 4 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքի զգալի մասը և հանձն է առել սեղմ ժամանակներում ավարտել նաև ասֆալտապատման աշխատանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---