ՌԴ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները գնդակոծել են ԼՂ իրավապահների մեքենան 7 մարտի 2023 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը Արցախում տեղակայված Ռուս խաղաղապահ զորակազմի մարտի 6-ի տեղեկագրում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի վրա հարձակմանը՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները գնդակոծել են ԼՂ իրավապահ մարմինների մեքենան: «Մարտի 5-ին ժամը 10:00-ին Դուքյանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների ավտոմեքենան։ Բախման հետևանքով զոհվել է մեքենայում գտնվող 3 մարդ, 1 աշխատակից վիրավորվել։ Ադրբեջանական կողմի կորուստներն ևս. 2 զոհ և 1 վիրավոր: Ռուս խաղաղապահների ջանքերով զինված բախումը դադարեցվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ փաստի կապակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում: Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |