Գյուրջինյանն ազատվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից

Գյուրջինյանն ազատվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Դավիթ Գյուրջինյանն ազատվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ին որոշում է ստորագրել՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով։

Մարտի 16-ին նա նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում, և հավելել, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ։

Մարտի 16-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է, որ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան: Ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Ժամանակավոր խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված բոլոր լիազորությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---