Խաչատուրովին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Խաչատուրովին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

PanARMENIAN.Net - 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այդ մասին հայտնել է Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Պաշտպանն ընդգծել է՝ դատարանի որոշումն անհիմն ու ապօրինի են գնահատում։

«Առնվազն ապօրինի և անհիմն որոշում է: Պատրաստվում ենք վռճաբեկ բողոք ներկայացնել»,- ասել է Ենոքյանը, հայտնում է Aysor.am-ը։

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր։ ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի միջնորդությունը մերժելու դատարանի որոշման դեմ: Մարտի 16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը:

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: Ըստ դատախազի հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---