ՌԴ խաղաղապահները հրադադարի 2 խախտում են գրանցել

ՌԴ խաղաղապահները հրադադարի 2 խախտում են գրանցել

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները հրադադարի 2 խախտում են գրանցել՝ Մարտունում և Շւոշիի շրջաններում։ Տուժածներ չկան։

«Նշված փաստով ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է իրականացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահ զորակազմի ավտոշարասյունը հումանիտար բեռ է տեղափոխել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Մարտի 15-ին ադրբեջանցիներն անկանոն կրակոցներ են արձակել Ամարասի խաղողի այգիներում աշխատող 3 մարդու ուղղությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---