Միշուստին․ Ազգային արժույթների կիրառումը ԵԱՏՄ-ում կընդլայնվի՝ մոտեցումները համաձայնեցված են

Միշուստին․ Ազգային արժույթների կիրառումը ԵԱՏՄ-ում կընդլայնվի՝ մոտեցումները համաձայնեցված են

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ներկայացնելով տարեկան զեկույցը Պետդումայում, հայտարարել է, որ նախատեսվում է ընդլայնել ազգային արժույթների կիրառումը ԵԱՏՄ շրջանակում և որ՝ մոտեցումները համաձայնեցված են։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ում զարգանում է անկախ ֆինանսական համակարգ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Համաձայնեցրել ենք մոտեցումներն ազգային արժույթների կիրառման ընդլայնման հարցում։ 2022-ին միայն ապրանքների մասով դրանց բաժինը կազմել է 85%, ինչը շատ լավ արդյունք է։ Նախատեսվում է շարունակել փոխադարձ հաշվարկներում դրանց կիրառման ընդլայնումը»,- ասել է Միշուստինը։

Նշելով, որ Մոսկվան կարևորում է ինտեգրումը ԵԱՄՏ շրջանակում, Միշուստինն ասել է, որ 2022-ին անդամ երկրների փոխադարձ առևտուրն աճել է 14 տոկոսով։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Վեդոմոստիին» տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ու Երևանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով ու եվրոյով վճարումներից և փոխադարձ առևտուրն անում են ազգային արժույթներով։ Նա նշել էր, որ դրամը դեռևս ավելի գերադասելի է, քանի որ ավելի կայուն է։

 Ուշագրավ
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել
«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ
Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը
---