Լաչինի շրջանում Ալիևը հատուկ ներկայացուցիչ է նշանակել![]() 28 մարտի 2023 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ներկայացուցիչ է նշանակել օկուպացված Լաչինի (Քաշաթաղ) շրջանում։ Այդ պաշտոնում նշանակված Մասիմ Մամեդովի հետ զրույցում Ալիևն ասել է, որ ի դեմս հատուկ ներկայացուցիչների «ազատագրված շրջաններում» կառավարման նոր մոդել է ներդրվում, հայտնում է Haqqin.az-ը։ Ալիևն ասել է նաև, որ Լաչինի շրջանում կառուցվող միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի 2024-ի վերջում, կամ 2025-ի սկզբին, քանի, որ տեղանքը շատ բարդ է՝ շատ դժվար էր հարթ տեղ գտնել օդանավակայանի համար։ Ալիևը խոսել է նաև օկուպացված Աղավնոյի և Սուսի մասին՝ նշելով, որ Աղավնոյում 1000 ադրբեջանցի է բնակեցվելու, իսկ Սուսում՝ 300։ Նա հավելել է, որ հայերի կառուցած տներում զինվորականներ են տեղակայված, իսկ բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվելու։ 2022-ի հուլիսին, խոսելով Բերձորի, Աղավնոյի և Սուս հայաբնակ բնակավայրերի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այն տարածքները, որոնք դուրս են նախկին ԼՂԻՄ սահմաններից, «անցնելու են Ադրբեջանի հսկողությանը»։ Բնակիչներին ասվել էր, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |