ՌԴ-ն մտադիր է չեղարկել ռոումինգը Հայաստանի հետ![]() 29 մարտի 2023 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է 2025 թվականից չեղարկել միջազգային բջջային ռոումինգը ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հարցում է ուղարկել դաշնակից պետությունների բոլոր բջջային օպերատորներին, ինչպես նաև ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարությանը։ Ռոումինգը կչեղարկվի նաև Ղազախստանի և Ղրղզստանի հետ, իսկ Բելառուսի հետ այդ ռեժիմն արդեն գործում է, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ ճանապարհային քարտեզի, կապի օպերատորները սկզբից պետք է վերլուծեն և աշխատանքներ իրականացնեն սոցցանցերում խարդախության կասեցման ուղղությամբ։ Մինչև 2024-ի ավարտը պետք է մշակվեն անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոնները, իսկ 2025-ի սկզբին ՝ նվազեցվեն միջազգային ինտերքոննեքթի դրույքաչափերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |