Քերոբյանը՝ «Ռոսսելխոզնադզորի» զգուշացման մասին․ Կարծում եմ` քաղաքական ենթատեքստ չկա![]() 30 մարտի 2023 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, արձագանքելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման սահմանափակմանհարցի քննարկմանը, ասել է, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ «Կարծում եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, ամեն ինչ զուտ սննդի անվտանգության բարձր չափանիշներն ապահովելու համար է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը։ «Սանկցիաներ դեռևս չեն կիրառվել, մեր գործընկերների հետ կապի մեջ ենք, հաջորդ շաբաթ էլ հանդիպում ենք ունենալու։ Կարծում եմ՝ կգանք ընդհանուր եզրահանգման», - ասել է նախարարը։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից գնացող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։ Նշվում է, որ, ըստ հայկական կողմից ստացված տեղեկատվության, ՀՀ կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրված հումք են օգտագործում, որի մասով «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կրառում։ ՍԱՏՄ-ն իր հերթին նշել էր, որ մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, Հայաստանում դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |