Ռուբեն Վարդանյանը կխոսի առաջիկա քայլերի մասին![]() 30 մարտի 2023 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բազմաթիվ հարցեր է ստանում իր գործունեության, առաջիկա քայլերի, առկա մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ իր մոտեցումների մասին, որոնց հնարավորություն չի ունենում առանձին անդրադառնալու: Նա նշել է, որ առաջիկա քայլերի մասին կխոսի ֆեյսբուքյան եթերում և կպատասխանի ամենահրատապ հարցերին։ «Հարցազրույցների ձևաչափից բացի որոշեցի ձեզ հետ երկխոսության պահպանման և հետադարձ կապի համար ավելի դինամիկ տարբերակ գտնել՝ օգտագործելով սոցիալական մեդիայի հնարավորությունները: Այս գրառման մեկնաբանություններում այսօր՝ մինչև օրվա ավարտը, կարող եք թողնել ձեզ մտահոգող բոլոր հարցերը: Ամենակարևոր կամ ամենահրատապ 3 հարցերին կպատասխանեմ այս շաբաթ՝ վիդեո ձևաչափով»,-ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |