Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են Սամարղանդում

Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են Սամարղանդում

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Սամարղանդում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների նիստի շրջանակում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարների հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում։

Սամարղանդում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկում են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր, ամփոփելու են ԱՊՀ շրջանակում բազմամակարդակ խորհրդատվությունների պլանի և 2022-ին ԱՊՀ երկրների ԱԳ նախարարությունների միջև գործընկերության ակտիվացմանն ուղղված գործողությունների ծրագրի արդյունքները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---