Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից

PanARMENIAN.Net - Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ երթը կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

ՀՅԴ ՀԵՄ-ը բոլորին հրավիրում է՝ մասնակցելու Ջահերով երթին՝ աշխարհին համազգային միասնականություն և պայքարը շարունակելու կամք ցույց տալու համար։

Այս տարի բոլոր ցանկացողները Ջահերով երթին կարող են լինել ջահակիր և դեպի Ծիծեռնակաբերդ տանել պայքարի կամք խորհրդանշող ջահը։ Երթին որպես ջահակիր մասնակցելու համար պարզապես հարկավոր է լրացնել առցանց հայտադիմումը։

Ջահակիր կարող են լինել 16 տարին լրացած անձինք:

«Միացի՛ր Ջահերով երթին, ցույց տուր աշխարհին, որ հաշտ չես պատմության ուրացման և թշնամուն ինքնակամ հանձնվելու քաղաքականության հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ջահերով երթն ամեն տարի ավանդաբար անցկացվում է ապրիլի 23-ի երեկոյան, միայն 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված, այն անցկացվել է ապրիլի 24-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---